2005 թ. ապրիլին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ենթադրվում է ղարաբաղյան խնդրի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում, որի կազմի մեջ կմտնեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից խորհրդարանականներ: Այդ մասին այսօր Մամուլի ազգային ակումբում կայաված մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հունվարյան բանաձեւը պարունակում էր կանխադրույթ, որի համաձայն ԵԽԽՎ-ն կվերադառնա այդ խնդրի քննարկմանը 2006 թ. հունվարին: Ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի խնդիրը կկայանա նաեւ տարվա ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացին «հետեւելը», հաղորդել է ՀՀ խոհրդարանի փոխխոսնակը: Նա նաեւ դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ ԵԽԽՎ հունվարյան բանաձեւի առանձին դրույթներ դարձել են հայրենական առանձին քաղաքական ուժերի շահարկումների առարկան: «Մինչդեռ ընդունված բանաձեւը լայն հեռանկարներ է բացում հակամարտության արդյունավետ կարգավորման համար»,- ընդգծել է Տ. Թորոսյանը:





