AM
16 Հոկտեմբեր 2012 - 08:25 AMT

Երևանում տեղի է ունեցել Եվրոպական կամավորական ծառայության տեղեկատվական հանդիպումը

Այսօր Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծառայության տեղեկատվական հանդիպումը: Այն կայացավ «Եվրոպական կամավորական ծառայություն» հանդիպում Հայաստանում – 2012»–ի շրջանակում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Այրուձի» հասարակական նախաձեռնությամբ:

Հոկտեմբերի 5-7-ը Ծաղկաձորում տեղի էր ունեցել ծրագրի մասնակիցների հավաք, և կազմակերպիչների խոսքով Եվրոպական կամավորական ծառայության նախկին մասնակիցները հանդիպել էին ապագա մասնակիցների հետ, կիսվել իրենց տպավորություններով և փորձով:

Այս ծրագրից հետո Սիրահարների այգում տեղի էր ունեցել ռոք և ռեգի համերգ:

Մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչ Ժան Քրիստոֆ Գայրանը:

Պաշտոնական մասին հաջորդեց ցուցահանդես: