Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների կարեւոր ասպեկտները: Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Միխայիլ Ֆրադկովի եւ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, հարաբերությունները առեւտրատնտեսական ոլորտում:





