AM
17 Հոկտեմբեր 2012 - 08:18 AMT

Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը

Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը : Շուրջ 500 տարի առաջ հիմնված այս սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում: 50-ական թվերին կառուցված և արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ կորուստ և, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում:

Ծրագրի շրջանակներում երկու ջրամբարներից մեկը վերակառուցվել է, մյուսը` վերանորգվել: Վերակառուցվել է նաև գյուղից շուրջ 4կմ հեռու գտնվող ջրաղբյուրը, որի շնորհիվ նվազել է ջրի կորուստն ու մեծացել ջրաքանակը: Գյուղի` զարգացման առավել մեծ հեռանկար ունեցող թաղամասում անցկացվել է ջրագիծ, որն արդեն ունի կանոնավոր ջրամատակարարում: