Այսօր, ժամը 14.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո սրահում տեղի ունեցավ «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերության և Ռուսաստանի մսամթերքի միության համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսում ներկայացվել է «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերության և Ռուսաստանի մսամթերքի միության կողմից համատեղ արտադրվող «Դոկտոր» ապրանքանիշի մսամթերքի նորույթը` մանկական շարքը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությանը հանձնվեց պատվոգիր Ռուսաստանի մսամթերքի միության կողմից ` որպես բարձրորակ մսամթերք արտադրող ընկերության:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունն ունի գործունեության 17 տարվա պատմություն: Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս նորույթներով և անակնկալներով` բազմազան դարձնելով առաջարկվող մսամթերքի տեսականին: Այն առաջին մսամթերք արտադրող ընկերությունն է Հայաստանում, որը պարբերաբար իրականացնում է էքսկուրսիաներ սպառողների համար:
2010թ. ընկերությունը Ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ: Այնուհետև միության մասնագետների անմիջական ներգրավմամբ իրականացվել է §Դոկտոր¦ ապրանքանիշի մսամթերքի արտադրությունը, որն իր որակական հատկանիշներով բացառիկ է հայկական շուկայում: §Դոկտոր¦-ը պատրաստվում է բացառապես տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5-6%-ը, այն դեպքում, երբ եփած երշիկների յուղայնությունը սովորաբար հասնում է մինչև 22%-ի:





