AM
18 Հոկտեմբեր 2012 - 13:24 AMT

«Ժառանգություն»-ում լուրջ չեն վերաբերում Դավիթ Հակոբյանին

Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր, ադրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, «Ժառանգության» առաջնորդի մասին ասել է, թե չի ցանկանում լսել նրա անունը: Նա Րաֆֆի Հովհանիսյանին համարել է Արևմուտքի մարդ, և նրան գաղափարական մրցակից չի ընդունել:

Արտահայտած այն կարծիքին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն Արևմուտքի մարդ է, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատասխանել է. «Ես կարող եմ մեկնաբանել միայն լուրջ քաղաքական գործիչների հայտարարությունները: Այդ հայտարաություններն անլուջ են և քաղաքականության հետ որևէ կապ չունեն»:

Մարքսիստ Հակոբյանի մասին կուսակցության խոսնակն ասել է, որ նա լրիվ ուրիշ ժանրում է գոծում: