Նոյեմբերին տեղի կունենա արևի և լուսնի մեկական խավարում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, արևի խավարումը տեղի կունենա նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը` երևանյան ժամանակով 22:39-ից 03:44-ը: Հայաստանում այդ խավարումը, բնականաբար, չի դիտվի:
Միքայելյանի հաղորդմամբ` լուսնի խավարումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին` երևանյան ժամանակով 15:18-ից 19:51-ը: Նրա խոսքով` Հայաստանի որոշ հատվածներում այդ երևույթը հնարավոր կլինի դիտել:
Այս տարի արևի առաջին խավարումը դիտվել է մայիսի 21-ին, իսկ լուսնի առաջին մասնակի խավարումը` հունիսի 4-ին:





