AM
19 Հոկտեմբեր 2012 - 05:31 AMT

«Հրապարակ». ԲՀԿ-ն Հմայակ Հովհաննիսյանին լուրջ չի վերաբերվում

«Հրապարակ» օրաթերթն անդարձել է Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ընտրությունների միասնական շտաբը ֆինանսավորվում էր Գագիկ Ծառուկյանի կողմից: Ըստ թերթի՝ այս հայտարարությանը ԲՀԿ արձագանքն այնքան էլ համարժեք չէր: «Պետք չէր այդքան ջանք ու եռանդ թափել «սենսացիոն» բացահայտումներ անելու բարդ ու դժվարին գործում»,- իրոնիկ արձագանքել էր ԲՀԿ-ն: Բոլոր դեպքերում, եթե փաստը չի համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ դատի չեն տալիս Հմայակին` «Հրապարակը» հարցրել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: «Որովհետև մարդուն դատի տալու համար նրան և նրա ասածներին պետք է լուրջ վերաբերվել, իսկ սա այդ դեպքը չէ»,- ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակը թերթի հետ զրույցում: