AM
19 Հոկտեմբեր 2012 - 05:46 AMT

«ՉԻ». Նեղացած ՀՀԿ-ականները համալրում են ՕԵԿ շարքերը

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ մոտ ժամանակներս նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի համակիր Հայկ Սանոսյանի օրինակով, ՀՀԿ-ից նեղացած և կուսակցության հետ իրենց շփումները համարյա թե զրոյացրած ՀՀԿ-ականներից ևս մի քանիսը անցնեն ՕԵԿ-ի շարքերը: «Իսկ այդ ծրագրի իրագործման պատճառները, ըստ էության, մի քանիսն են: Նախ՝ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ այս ժամանակաշրջանում իրենից «երես թեքածները» այս ու այն կողմ քննադատությունների նոր տեղատարափ սկսեն, երկրորդ՝ նրանց մոտիկ չթողնելով ՀՀԿ կուսակցությանը՝ քաղաքական այդ ուժի վերնախավը շարունակում է «ձև բռնել», թե ինքնամաքրման գործրնթացր նոր թափ է ստանում, և երրորդ՝ այն դեմքերը, ովքեր քիչ թե շատ ֆինանսական լծակներ ունեն և կարող են նախագահական ընտրություններին իրենց լուման ունենալ «ընդհանուր ծախսերի» մեջ, ի՞նչ տարբերություն ՕԵԿ-ի, թե՞ ՀՀԿ-ի լոգոյի տակ ծախսեր կիրականացնեն:

Հենց այս ծրագրի շրջանակներում, պտտվող լուրերի համաձայն, մոտ օրերս հնարավոր է, որ ՕԵԿ շարքերն անցնեն ինչպես Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցներից մի քանիսը: Ի դեպ՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև ձևավորված ջերմագին հարաբերությունների մասին հրապարակումները վերջին շրջանում ավելի հաճախ են դարձել»,-գրում է թերթը: