AM
18 Ապրիլ 2005 - 05:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԿԻՊՐՈՍԻ ԴԵՍՊԱՆԸ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Լեոնիդաս Պանտելիդեսը, հաղորդում է ՀՀ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Դեսպանը մասնավորապես նշել է, որ փոխհարաբերությունների զարգացման կարեւոր միջոց կարող է լինել նաեւ միջազգային կառույցներում համագործակցության աստիճանի բարձրացումը: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է երկկողմ կապերը վերագնահատելու եւ ընձեռված նոր հնարավորություններն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը: