AM
23 Հոկտեմբեր 2012 - 07:59 AMT

Էդուարդ Շարմազանովը՝ Նաիրա Զոհրաբյանին. Բնակչության անունից իավունք ունի խոսելու միայն կաթողիկոսը և նախագահը

ԱԺ–ի երեկվա քառօրյայի ժամանակ ՀՀԿ–ի և ՕԵԿ-ի պատգամավորները դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին», «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին և օրինագծերը ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցերին։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ հարցը օրակարգից չեն հանել, քանի որ իրենց համար էական էր, որպեսզի հանրությունը տեսներ, թե ո՞ր քաղաքական ուժերն են դեմ, որպեսզի մանր ձեռնարկատերերը, որոնք վարձու աշխատող չունեն, հարկային արտոնություններ ստանան, գեղարվեստական գրականության վաճառքը լինի առանց հարկերի, և այլ բարեփոխումների:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս հարցի վերաբերյալ այսօր ասաց, որ Ն. Զոհրաբյանն ունի իր կարծիքը, իր կուսակցությունը՝ իր կարծիքը, Հանրապետականն էլ ունի իր կարծիքը: «Էստեղ որևէ արտառոց բան չկա, որ կարող է մեր կարծիքները տարբեր լինեն: Մենք դեմ ենք քվեարկել, որոհետև հստակ պազաբանումներ կան մեր գործընկերներից՝ համապատասխան հանձնաժողովից »,-PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ բնակչությունն ամեն ինչ տեսնում է, և հարկ չկա, որ ինչ-որ մեկը խոսի բնակչության անունից: «Ես բազմիցս ասել եմ. բնակչության անունից իավունք ունի խոսելու միայն կաթողիկոսը և նախագահը»:,-ասել է նա՝ փառք տալով Աստծուն, որ ապրում ենք բաց, հրապարակային դաշտում, և յուրաքանչյուն էլ կարող է իր կարծիքն ունենալ:

ԲՀԿ-ի առաջարկած օրինագծերին դեմ քվեարկած ՀՀԿ-ի անդամների մասին ԱԺ փոխնախագահն ասաց. «Էնպես չի, որ մենք ամեն ինչում ճիշտ ենք, իրենք՝ սխալ, կամ հակառակը: Ժամանակը կգա, և բնակչությունն իր գնահատականը կտա ամեն ինչին»: