AM
23 Հոկտեմբեր 2012 - 10:31 AMT

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Զվարթնոց»-ում մահացած ուղևորի մասին

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ-ից Երևան ժամանող ինքնաթիռում ուղևորներից մեկը` Հակոբ Կարապետյանը, վատ է զգացել և «Զվարթնոց»-ում վայրէջքից անմիջապես հետո:

Անմիջապես հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է եղել, բայց օդանավակայանի աշխատակիցները պնդել են, որ նախ պետք է երկիր մտնելու արտոնագիր ստանան, և միայն դրանից հետո կկարողանան հիվանդին տեղափոխել հիվանդանոց: Մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ուշացել է, և 56-ամյա Հակոբ Կարապետյանը մահանցել է հենց օդանավակայանում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին ուղևորի մահվան մասին տեղեկությունը, միայն թե նշեցին, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 14 –ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: