AM
24 Հոկտեմբեր 2012 - 05:30 AMT

«Ժողովուրդ».ԱԺ պատգամավորները «թույլտվություն» են խնդրում գեներալներից

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների մեծաթիվ պատգամավորներ խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ «թույլտվություն» են խնդրում ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանից և Սեյրան Սարոյանից: Վերջիններս պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում են և ընդունելով շատ պատգամավորների խնդրանքները՝ հոգեհանգստի կամ ծննդյան արարողության մասնակցելու վերաբերյալ, ընդառաջում են՝ «բաց թողնելով»:

Ականատեսների վկայությամբ՝ գեներալների «այո»-ին ու «ոչ»-ին են սպասում նաև իրենց «լավ տղա» համարող շատ օրենսդիրներ: Սակայն ԱԺ հնաբնակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի ցանկացել ընդունել իրողությունն՝ ասելով. «Նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան է լինում, որ պետք է պատգամավորը բացակայի, նախ թույլտվություն է խնդրում ԱԺ նախագահից: Մնացած բոլոր դեպքերում տեղեկացնում են ինձ, նոր դուրս գալիս: Դա հորինվածք է»: