AM
24 Հոկտեմբեր 2012 - 06:15 AMT

«Հայկական ժամանակ».Դերենիկ Դումանյան. Սերժ Սարգսյանը միշտ էլ մտածել է

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Շաբաթ օրը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ սենսացիոն բացահայտում է արել` պատասխանելով մի հարցի, որը արդեն երկու ամիս է, ինչ տանջում է հայ հանրությանը:

Սերժ Սարգսյանի` առողջապահության ոլորտին առնչվող խորհրդակցության ժամանակ շոշափված թեմաները հիշեցնելով, մեր թղթակիցը հարցրել է նախարարին. «Ի՞նչն է պատճառը, ըստ ձեզ, որ Ս. Սարգսյանը դրա մասին խոսում է միայն հիմա»: «Բայց դրա մասին կարծեմ թե ինքը միշտ էլ մտածել է»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ նշված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը խոսում էր այն մասին, որ բուժհիմնարկները դեղերը ձեռք են բերում շուկայականից մի քանի անգամ թանկ, եւ ընդհանրապես` առողջապահության ոլորտում առկա վիճակը խայտառակ որակեց»,- գրում է թերթը: