AM
24 Հոկտեմբեր 2012 - 07:01 AMT

Վարդենիսում հոսպիտալացված հիվանդները արդեն դուրս են գրվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:

Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:

Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել:

Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է: