Գյումրու կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխող 43-ամյա, երեք երեխաների միայնակ մայր Ալմաստ Հակոբյանի մասին է «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը: Նա սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում: Նրա ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթական չէ, քանի որ երկրաշարժի հետևանքով բնակարան չի կորցրել և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարան կունենան, թե չէ:
Այդ ծանոթուհու տնակում երկար տարիներ բնակվում է միայնակ, իսկ նրա երեխաները ապրում և մեծանում են Երևանի մանկատներից մեկում:





