AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:46 AMT

Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքներին և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված որոշակի բացթողումների մասին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետը հանձնարարել է վերլուծել թերի կատարված ծրագրերի պատճառները, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ բացթողումները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև առաջիկայում ներկայացնել 2013 թվականին իրականացվելիք ծրագրերը: