AM
25 Հոկտեմբեր 2012 - 06:32 AMT

Բացառիկ արդյունք՝ անկախ Հայաստանի պատմության մեջ. 16 մեդալ՝ միջազգային օլիմպիադաներում

Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարաւոթյունից: 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաներից այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ: