AM
25 Հոկտեմբեր 2012 - 15:25 AMT

Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ու դրան հարող տարածքում 2 ժամ հոսանք չի լինի

Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկն ու դրան հարող տարածքը հոսանքազրկվել է վթարի պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցը, հավելելով, որ մոտակա 2 ժամվա ընթացքում տարածքում հոսանք չի լինի:

«Պատճառը բարձրավոլտ կայանից բարձր լարման վթարն է», – նշեց էլցանցի ներկայացուցիչը: