AM
26 Հոկտեմբեր 2012 - 05:37 AMT

«Հայկական ժամանակ». Խանջյան փողոցում փլված կիսակառույցը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանինն է

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է երեկ կեսօրին Երևանի Խանջյան փողոցում փլված կիսակառույցին: Երբ թերթի թղթակիցը փլուզման վայրում փորձել է պարզել, թե ո՞վ է մեղավոր պատահարի համար, շինարարությունն իրականացնող անձանց հետ դեպքի վայր եկած մի երիտասարդ, որը չի ներկայացել, ամենայն լրջությամբ հայտարարել է, որ պատճառը շինարարների անզգուշությունն է: Փլված շինությունը ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանին։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում կիսակառույց շենք է փլուզվել: Փլուզման հետևանքով փլատակներում է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: