AM
26 Հոկտեմբեր 2012 - 06:06 AMT

«Ժողովուրդ». Արմեն Ռուստամյան.Սերժ Սարգսյանը պետք է քարտ-բլանշ տա՞, որ հարցերը լուծեն

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ուշադրություն է հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին արած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրենց քարտ-բլանշ է տվել` գնումների ոլորտում չարաշահումների դեմ պայքարելու համար: «Ի՞նչ է նշանակում` Սերժ Սարգսյանը պետք է քարտ-բլանշ տա նման հարցերը լուծելու համար: Բոլորը սպասեն, որ նախագահն ասի` եկել է պահը, սկսեք այդ գործերով զբաղվել, ծիծաղելի է: Վարչապետը եթե «քարտ-բլանշ» արտահայտությունն է օգտագործում, նշանակում է` մինչև հիմա այդ «քարտ-բլանշը» չկար, այդպես նա մեղադրանք Է ներկայացնում նաև նախագահին»,- ասել է Արմեն Ռուստամյանը: