AM
26 Հոկտեմբեր 2012 - 06:10 AMT

«Ժողովուրդ». Սիբիրյան խոց հիվանդության կասկածանքով դեռևս 5 հոգի շարունակում են մնալ հիվանդանոցում

«Ժողովուրդ» թերթը Գեղարքունիքի մարզի Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանից երեկ տեղեկացել է, որ սիբիրյան խոց հիվանդության կասկածանքով դեռևս 5 հոգի շարունակում են մնալ հիվանդանոցում: «Նրանք հավանաբար վաղը դուրս կգրվեն: Դե պաշտոնապես ասում են, որ մի հոգի է սիբիրախտով հիվանդ, բայց, ճիշտն ասած էդ մի հոգուց խաբար չենք, իսկ մնացածի մոտ չի հաստատվել»,-ասաց Կարապետյանը: Իսկ Վանևանի համայնքապետ Նորայր Հարությունյանը նկարագրեց, որ իրենց համայնքում բոլորը կարծում են, թե իրենք էլ են սիբիրյան խոցով տառապում: «Այ ցավդ տանեմ, բոլորը, լսելով հիվանդության մասին, վախեցած են, մտածում են` իրենք էլ են հիվանդ: Հիմա ես էլ եմ վախեցած, բժշկին էլ ասում եմ բժիշկ ջան, ինձ էլ կաթիլային նշանակի, ես վախենում եմ»: