Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին հրապարակեց 15-րդ ամենամյա զեկույցը, որին Թուրքիայի իշխանությունները բավական բացասական արձագանքեցին: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ զեկույցում Թուրքիայի մի շարք ոլորտներում հետընթաց էր արձանագրվել, ինչը դուր չէր եկել թուրքերին. «Հայաստանի վերաբերյալ զեկույցում նշված էր, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա: «Այդ փաստից պետք է մեր Արտգործնախարարությունը հետևություններ անի և մի շարք փոփոխություններ կատարի», -ասաց նա: Բանախոսի կարծիքով, Եվրամիությունը պետք է վերացնի Թուրքիայի անդամագրության հարցը, քանի որ դա մի երկր է, որն իր առնվազն 3 հարևանների հետ թշնամական հարաբերություններ ունի:
«Եվրոպական հանձնաժողովի զեկույցում գրված էր անգամ ծպտյալ հայերի մասին, քանի որ հանձնաժողովը շատ լավ պատկերացնում է, թե ինչ է կատարվում Թուրքիայում», -հավելեց Վահրամ Տեր -Մաթևոսյանը:
«Քանի որ Եվրամիության հաջորդ նախագահող երկիրը Իռլանդիան է լինելու, Թուրքիան արդեն սկսել է ինտենսիվ քայլեր ձեռնարկել Իռլանդիային սիրաշահելու ուղղությամբ, սակայն պետք է փաստել, որ Թուրքիայի ՝ Եվրամիությանն անդամակցելու շանսերը կտրուկ նվազել են: 17-34 տոկս. այսքան է տոկոսային հարաբերակցությունը»:
Եվրամիության միակ երկիրը Իսպանիան է, որտեղ հասարակության 60 տոկոսից ավելին է ցանկանում , որ Թուրքիան անդամագրվի ԵՄ-ին: Ֆրանսիայում այդ թիվը 27 է, Գերմանիայում ՝ 30-35 :





