AM
21 Ապրիլ 2005 - 08:47 AMT

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՐԳԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ ՈՒԹ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ

«Նոր ժամանակներ» կուսակցությունը մասշտաբային ակցիա կանցկացնի Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ապրիլի 22-ին ժամը 13:30-ին (12:30 Մոսկվայի ժամանակով) «Նոր ժամանակներ» կուսակցությունը Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ակցիաներ կանցկացնի ութ դեսպանությունների առջեւ` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի: