Պարզվել է Երևանի Սասնա Ծռեր 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի պոկվելու հետևանքով մահացած քաղաքացիների ինքնությունը:
Դժբախտ պատահարի հետևանքով տեղում մահացել են 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը և մոտ 50 տարեկան տղամարդ, նախնական տվյալներով` Յուրա անունով: Հիշեցնենք, որ երեկ ժամը 17.22-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սասնա Ծռեր 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել և ընկել է հորանը, կան տուժածներ:
Դեպքի վայր էր մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Տեղում պարզվել էր, որ նորակառույց շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներ իջեցնելու պահին 19-րդ հարկից պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կա երկու զոհ և երկու տուժած:
Հրշեջ-փրկարարները հորանից դուրս են բերել տուժածներ` 1969 թ. ծնված Խաչիկ Եփրեմյանին և 1954 թ. ծնված Գևորգ Սաֆարյանին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքերով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:





