ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Ամսի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 27-ին հնարավոր է անձրև: 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:





