AM
22 Ապրիլ 2005 - 05:19 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը այսօր ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հաղորդում է The Tocqueville Connection: Բացի այդ, այսօր կկայանա նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Ելիսեյան պալատում, որից հետո երկու երկրների ղեկավարները կուղղվեն դեպի 2003 թվականին Սենայի ափին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: