Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին Հայաստանի Հանրապետությունում, Սփյուռքում եւ Արցախում հայտարարվել է լռության րոպե, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նման որոշում է ընդունել այդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերով ՀՀ պետական հանձնաժողովը:





