AM
29 Հոկտեմբեր 2012 - 09:10 AMT

Վրաերթ Սիսավան-Արալեզ ճանապարհին. 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Սիսավան-Արալեզ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Պետրոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: