AM
29 Հոկտեմբեր 2012 - 11:33 AMT

Մանկապարտեզներում անցկացված ստուգումների արդյունքում երկու տնօրենի հեռացրել են պաշտոնից

Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության տակ է մանկապարտեզներում երեխաների սննդի որակի հարցը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ համատեղ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերությունների պատճառով երկու տնօրենի հեռացրել են պաշտոնից :