AM
1 Նոյեմբեր 2012 - 06:24 AMT

«Ժողովուրդ». Քննիչները գտնում են, որ իրենց աշխատանքը չի գնահատվում

Հոկտեմբերի 29-ին, երբ Սերժ Սարգսյանն իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդաժողով անցկացրեց, հաջորդ օրը օրինապահներն իրենց ստորաբաժանումներում ժողովներ են արել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` իրավապահ համակարգի ներքևի օղակները բուռն դժգոհություն են ներկայացրել իրենց աշխատանքի տեխնիկական, ֆինանսական և այլ խոչընդոտների վերաբերյալ: Հատկապես մեծ է եղել քննիչների զայրույթը, նրանք ասել են, որ իրենք շատ քիչ են վարձատրվում, ու դեռ մի բան էլ իրենց աշխատանքից որևէ մեկը գոհ չէ:

«Ամենայն հավանականությամբ, ընդվզման նշաններ ցույց տված իրավապահների պահվածքի մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին, ով էլ երեկ ՀՀ կառավարությանը հանձնարարել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական և սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ և ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ: Տեսնենք` ինչ կփոխվի հրահանգից հետո»,- գրում է «Ժողովուրդ»-ը: