Արարտի մարզում ձերբակալվել է Հովտաշեն գյուղի բնակիչը, ով սպառնացել է պայթեցնել Արտաշատ քաղաքի «Ակբա-Կրեդիտ-Ագրիքոլ» բանկի մասնաճյուղի շենքը: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ահազանգը ստացել են այսօր ժամը 11.38-ին: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:





