AM
27 Ապրիլ 2005 - 07:25 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԳՆԱՀԱՏՎԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ԿՈՂՄԻՑ

Մայիսի սկզբին Պենտագոնը պաշտոնապես կգնահատի Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործակցության ծրագիրը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` Հայաստանն արդեն պատրաստ է մասնակցել նախագծին: