Երեկ՝ նոյեմբերի 4-ին, մեկնարկել է թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ պատգամավորություն ընրությունների մեծամասնական կարգով թեկնածուների պաշտոնական քարոզարշավը: Թիվ 1 ընտրատարածքում , որը ներառում է Երևանի Ավան վարչական շրջանն ու Նոր Նորք համայնքի մի հատվածը՝ առաջարդրվել են չորս թեկնածուներ՝ Արմեն Դովլաթյանը` Հայաստանի «Կանաչների կուսայցությունից», Էդուարդ Պետրոսյանը` Ժողովրդական կուսակցությունից, Ստյոպա Սաֆարյան` «Ժառանգություն»-ից և Ռոբերտ Սարգսյանը` ՀՀԿ-ից: Նշենք, որ ինքնառաջադրված է միայն Էդուարդ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են տեղի ունենում այն բանից հետո, երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից՝ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանությունից հետո:





