«Ուղիղ ճանապարհով քայլողը կհաղթի շեղ ճանապարհով վազողին»: Սա Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի մեծամասնական թեկնածու ինքնառաջադրված՝ Ժողովրդական կուսակցությունից Էդուարդ Պետրոսյանի կարգախոսն է:
Նախընտրական քարոզարշարվի առաջին օրը նա անցկացրել է ընտանիքի և մտերիմների հետ ու քննարկել հետագա անելիքները:
Թեկնածուն ունի երկու նախընտրական շտաբ: Վաղվանից Էդուրադ Պետրոսյանը կսկսի հանդիպումները ընտրողների հետ:
Վերջիններիս թեկնածուն ամպագոռգոռ խոստումներ չի տալիս: «Հիասթափված եմ այս քաոսային վիճակից: Մարդիկ ձանձրացել են և հիասթափվել ու ինձ հարազատ են մարդկանց հոգսերը: Կլինեմ սովորական մարդ, ով կապրի նրանց հոգսով և ցավով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ թիվ 1 ընտրատարածքում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է երեկ և կտևի մինչև նոյեմբերի 30-ը:





