AM
5 Նոյեմբեր 2012 - 11:11 AMT

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Նոյեմբերի 6-9-ը hանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում գիշերը նվազագույն ջերմաստիճանը կլինի +6, ցերեկը` +14, իսկ առավելագույնը` գիշերը +11 աստիճան, ցերեկը` +22: 1978 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում գրանցվել է -2.6 նվազագույն, իսկ 1990 թվականի նոյեմբերի 6-ին` 21.7 առավելագույն ջերմաստիճան: