AM
6 Նոյեմբեր 2012 - 05:39 AMT

«Հրապարակ». Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

«Ըստ լավատեղյակների, Հովիկ Աբրահամյանը միակը չի եղել, որ վերջերս արժանացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսությանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում . ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանն օդանավակայանում՝ Հովիկ Աբրահամյանին դիմավորելիս ջերմորեն մոտեցել են թռիչքուղուց դեպի իրենց եկող մեքենային՝ մտածելով, թե հարգարժան Արգամիչն է։ Սակայն մեքենան կանգնել է, դռները բացվել են, և դուրս է եկել բավականին ջահելացած Ռոբերտ Քոչարյանը։

Նա ձեռքով բարևել է վերջիններիս, հարցրել որպիսությունը։ «Պիտի բարևեինք, բա ի՞նչ պիտի անեինք, հո չէի՞նք ասելու՝ Հովիկին ենք սպասում»,– արդարացել են նրանք ֆրակցիայում,- եզրափակում է թերթը։