AM
6 Նոյեմբեր 2012 - 06:15 AMT

«ՀԺ». Փուչիկների գործով դատապարտվածը 160 հազար դրամ վարկ կվերցնի վիրահատության համար

Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների համար պատժված միակ «մեղավոր» Սերոբ Բոզոյանը առաջիկա օրերին պետք է Երևանի բանկերից մեկից 160 հազար դրամ վարկ վերցնի վիրահատվելու համար: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է։ Նրա առողջական վիճակը շաբաթ օրը կտրուկ վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ իրեն ասել են, որ վիրահատության կարիք կա։ «Բժիշկներն ասեցին, որ նորից փոքր վիրահատության պետք է անեն, պետք է Էդ նոր խոցերը հեռացնեն, դրա համար 160 հազար դրամ ուզեցին»,– երեկ ասել է Բոզոյանը՝ հավելելով, որ բացի վարկից՝ այլ ճանապարհով ինքը նման գումար չի կարող ճարել։

Երեկ նա թերթի թղթակցին ասել է նաև, որ եթե մինչ այժմ չէր կողմնորոշվում բողոքարկել դատավճիռը, թե ոչ, ապա այժմ հաստատ որոշել է բողոքարվել։ «Հիմա եթե էս վիճակով մտնեմ ընտեղ (մեկուսարան– հեղ.), էլ դուրս չեմ գա»,– ասել է նա։

«Արդեն հայտնել ենք, որ Բոզոյանը կկալանավորվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո (նոյեմբերի 17-ին), իսկ այժմնրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, այդ իսկ պատճառով, չնայած դատավճռի առկայությանը, Սերոբ Բոզոյանը դեռևս ազատության մեջ է»,– գրում է թերթը։