AM
6 Նոյեմբեր 2012 - 06:16 AMT

«Հրապարակ». Սիբիրախտի հայտնաբերման հետ կապված պաշտոնանկություն է սպասվում

«Հրապարակ»-ի տեղեկություևներով, աշխատանքից ազատվելու է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մամիկոն Գասպարյանը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնանկությունը կապված է սիբիրախտի հայտնաբերման հետ։ Հայտնի է, որ այս կառույցն է զբաղվում անասունների պատվաստման աշխատանքներով, մինչդեռ այդ գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, բազմաթիվ թերացումներով։ Եվ արդյունքը խոշոր եղջերավորների և մարդկանց շրջանում տարածված սիբիրախտ հիվանդությունը դարձավ։

«Երբ գյուղփոխնախարար Գրիշա Բաղյանին հարցրինք՝ արդյո՞ք դրված է Մամիկոն Գասպարյանի պաշտոնանկության հարցը, նա ոչ հերքեց, ոչ հաստատեց, ասաց միայն, որ այդ մասին կտեղեկացնի իրենց պաշտոնական կայքը»,– գրում է թերթը։