Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման հարցեր:
Փոխվարչապետը հանդիպեց ԱՄԷ շրջակա միջավայրի և ջրային հարցերի նախարար Ռաշիդ բին Ահմեդ Ֆահդի հետ էր: Նրա ղեկավարած գերատեսչությունը համակարգում է գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային պաշարների ոլորտներում աշխատանքները:
Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձան ջրային պաշարների կառավարման ոլորտում հնարավորփոխգործակցությանը:
Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանում ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Նա տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում խմելու ջրի կառավարման համակարգի մասին` միաժամանակ ընդգծելով, որ հետաքրքիր կլինի ուսումնասիրել այդ ոլորտում Էմիրություններիփորձը:
ԱՄԷ պաշտոնյան իր հերթին հայկական կողմին հրավիրեց մասնակցել գալիք տարի Աբու Դաբիում կայանալիք ջրային պաշարների կառավարման խնդիրներին նվիրվածհամաժողովին: Փոխվարչապետը դա լավ հնարավորություն համարեց փորձի, գիտելիքների փոխանակման և փոխգործակցության հարցերի քննարկման առումով:
Զրուցակիցները որպես հաջող գործակցության օրինակ նշեցին Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ «Արփա- Սևան» թունելի վերականգնողական ծրագիրը:
Կողմերն անդրադարձան նաև գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման ոլորտում համագործակցությանը: Երկուստեք նշվեց, որ հայկական գյուղմթերքը, վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը մեծ պահանջարկ կարող են ունենալ ԱՄԷ շուկայի համար: Անդրադարձ եղավ նաև Հայաստանում ոչխարաբուծության զարգացմանհեռանկարներին և մսամթերքի արտահանման հնարավորություններին:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին` նշելով, որ արտահանվող սննդի որակի հետ կապված խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Այդ ուղղությամբ համապատասխան ծրագրեր են մշակվել և իրականացվում Եվրամիության հետ:
Արձանագրվեց, որ Հայաստանից ներկայումս ԱՄէ արտահանվող գյուղմթերքը` հիմնականում սունկ և հատապտուղներ, հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների շուկաների համար, ինչպես նաև անհրաժեշտություն կա ավելացնել խմելու և հանքային ջրի արտահանման ծավալները: Զրուցակիցները քննարկեցին նաև բնապահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմել աշխատանքային խումբ` փոխադարձ հետաքրքրությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու, կոնկրետ ծրագրեր մշակելու և առաջիկա ամիսներին կողմերին առաջարկելու համար:
Փոխվարչապետը ԱՄԷ շրջակա միջավայրի և ջրային հարցերի նախարարին հրավիրեց Հայաստան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու համար:





