AM
7 Նոյեմբեր 2012 - 15:04 AMT

Շենգավիթ վարչական շրջանը նոր դատախազ ունի

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գևորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ` ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լևոն Չարխիֆալակյանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: