Հայաստանը ընթանում է ճիշտ ուղղությամբ: Այդ մասի այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքներին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին իրականացվում է երկու ուղղություններով` աջակցություն տնտեսական զարգացմանը եւ ժողովրդավարության զարգացմանը: Առաջինը աջակցությունն է երկրի տնտեսական զարգացմանը, երկրորդը` ժողովրդավարության զարգացմանը: Ինչպես նշել է Էվանսը, հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքում իրականացվող փոփոխությունները:





