Հայ-ամերիկյան տնտեսական համագործացության աշխատանքային խմբի խնդիրներն են տնտեսության ակտիվացման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտի զարգացման աջակցության, ՀՀ-ու արտերկրյա ներդրումների ակտիվացման ուղիների որոնումը: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստի արդյունքներին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների, Հայաստանին առաջնայի օժանդակության, գյուղատնտեսության աճի, տարածքային կառավարման ծրագրերի, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:





