AM
8 Նոյեմբեր 2012 - 06:28 AMT

Դեղերի արտադրության ոլորտը կարգավորող նոր օրենք կընդունվի

«Անկախությունից հետո դեղերի արտադրությունը ազատականացվեց, բայց չկարգավորվեց ու բազմաթիվ խնդիրներ բերեց, սկսած գրանցումից, դեղատների աշխատանքից մինչև դեղերի անվերահսկելի օգտագործում: Կեղծ դեղերը այս խնդրի մի մասն են»,- ասաց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր մեկնարկած դեղերի կեղծման և նման հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացի ժամանակ: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է ոլորտը կարգավորող նոր օրենք:Դասընթացը կազմակրեպել է Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչությունը ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ: Մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ղազախստանի դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների, մաքսային և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Նշենք, որ դեռևս 2008-ին Եվրոպայի Խորհուրդը շրջանառության մեջ է դրել դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի «Մեդիքրայմ» համաձայնագիրը, որով արտադրանքը համարվում է կեղծ, եթե կանխամտածված կամ խաբեությամբ իսկության (փաթեթավորում, պիտակավորում, անվանում, բաղադրություն) փոխարեն ներկայացված է տեղեկտավությունը սխալ տեղեկատվություն ծագման (արտադրողը, երկիրը, գրանցման հավաստագրի իրավատերը)և բաշխման շղթայի տվյալները: Այս համաձայնագիրն առաջին միջազգային փաստաթուղթն է , որը տարածվում է դեղերի և բժշկական արտադրանքի վրա և սահմանում է քրեական պատասխանատվություն :