AM
8 Նոյեմբեր 2012 - 07:47 AMT

Զինակոչը վերահսկելու համար ստեղծված հանձնաժողովի անդամներն արդեն 3 տասնյակ դիմում են ստացել

«Եղբորս տղան զորակոչվում է: Ծնողները հիվանդ են.հայրը քաղցքեղ ունի, հաշմանդամության 2րդ կարգ, մայրը կույր է, հաշմանդամության երրորդ կարգ ունի, տատն անկողնային հիվանդ է, դիմում ենք ներկայացնում՝ խնդրելով, որ տղան տանը հնարավորինս մոտ ծառայի: Ապրում ենք Օհանավանում»,- ասաց Տարիել Պողոսյանը այսօր Պաշտպանության նախարարի հրամանով նախարարին առնթեր հասարակական խորհրդում ստեղծված հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին սպասելիս:

Հանձնաժողովի աշխատանքները մեկնարկեցին այսօր:

«Այս զորակոչին մենք ավելի վաղ ենք սկսում աշխատել, քանի որ դիմումներն ավելի շատ են, այս պահին արդեն 3 տասնյակդիմում կա: Որպես կանոն, դրանց 3/4-ը առողջական խնդիրներին է վերաբերում, օրինաչափությունը պահպանվել է նաև այս տարի»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ hանձնաժողովը վերահսկողության մարմին է, որը նպատակ ունի զորակոչի ընթացքը դարձնել թափանցիկ: