AM
3 Մայիս 2005 - 04:22 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՓՈԹԵԼ Է ՕՐԵՐԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, քանի որ, ինչպես նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում` հենց այդ օրն է «հինավուրց ադրբեջանական հողը` Շուշի քաղաքը բռնագրավվել հայկական օկուպացիոն ուժերի կողմից»: Այդ կապակցությամբ, Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Շուշի քաղաքը ազատագրվել է ադրբեջանական օկուպացիայից մայիսի 9-ին, եւ հենց այդ օրն է ամեն տարի նշվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում որպես Շուշիի ազատագրման օր: