AM
8 Նոյեմբեր 2012 - 10:18 AMT

Արշակ Սադոյանը կարծում է, որ Նաիրա Զոհրաբյանն առաջարկներ անելիս օգտվում է իր «արխիվից»

«Նախընտրական տրյուկ է, մի բանով պիտի տարբերվեն, թե չէ», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺԴ ղեկավար, Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը` անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` խորհրդարանային կառավարման անցնելու առաջարկին:

Նա անդրադարձավ նաև Էդուարդ Շարմազանովի պատասխանին.

«Ինչ կապ ունի Քոչարյանը: Դա ուղղակի ծիծաղելի է: Եթե Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխություններ ուզեր, դա չէր անի Նաիրա Զորաբյանի բերանով: Ծիծաղելի է, որ մտածում են՝ Քոչարյանն ուզում է նման պարզունակ քայլով մտնել քաղաքական դաշտ», – ասաց Արշակ Սադոյանը:

Հիշեցնենք, որ ժամանակին Արշակ Սադոյանը ևս նման առաջարկ է արել: Նրա խոսքով՝ Նաիրա Զորաբյանը հենց այդ առաջարկն է որպես հիմք օգտագործում: