AM
8 Նոյեմբեր 2012 - 11:52 AMT

Օմբուդսմենն առաջարկել է «հոգևորսություն» հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որին մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վարդան Խաչատրյանը, Հրանուշ Խառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլ փորձագետներ: Քննարկման ընթացքում և դրանից հետո սահմանված ժամկետում բոլոր կողմերը ներկայացրել են օրենքի նախագծի շուրջ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով և ամփոփելով՝ Օմբուդսմենը ներկայացրել է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:

Այսպես, առաջարկներից մեկն է «հոգևորսություն» հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում։ Առաջին հերթին պարզաբանել «հոգեբանական բռնությունե հասկացությունը և դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելությունե հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։

Մեկ այլ խնդիր է երեխայի կրոնական դաստիարակությունը։ Չնայած նրան, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միևնույն ժամանակ այն չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներիցյուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետևորդներ են և համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում։

Կրոնական կազմակերպությունների արտերկրից ֆինանսավորումը նույնպես խնդրահարույց է։ Եթե օրենքի նախագիծը արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը, օրինակ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին, նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով։