AM
9 Նոյեմբեր 2012 - 05:56 AMT

«Հայկական ժամանակ». Արշալույս Փայտյանը «գոմեշի մսի» գործում որևէ կարգավիճակով ներգրավված չէ

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող «գոմեշի մսի» գործում ՀՀ ԶՈԻ շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը որևէ կարգավիճակով ներգրավված չէ։ «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս մասին թերթին տեղեկացրել է ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Խոսքը բանակի համար գնված գոմեշի մսի հայտնի պատմության մասին է, որի վերաբերյալ նույնիսկ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթ ունեցավ՝ ուղղակի մեղադրելով ԶՈԻ շտաբի պետի տեղակալին: Սպասվում էր, որ կոռուպցիայի դեմ հատկապես «վիրահատական միջոցներով» պայքարի այս փուլում Արշալույս Փայտյանը կդառնա առաջին «վիրահատվողը» կամ գոնե առաջիններից մեկը: Բայց նա, ինչպես նշեցինք, նույնիսկ որպես վկա ներգրավված չէ քրգործում»,–գրում է թերթը: