AM
9 Նոյեմբեր 2012 - 06:08 AMT

«Հայացք». Մոտ 69 մլն դրամ՝ դատախազների համազգեստների համար

Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ դատախազի համազգեստ կրեն ոչ միայն կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող, այլև բոլոր դատախազները։

«Հետաքրքիր է նախագծի՝ պետական բյուջեում ծախսերի ավելացման վերաբերյալ հատվածը. Մասնավորապես, պահանջվում է 372 համազգեստ։ Նշվածից 30-ը ԱՊԽ (Արդարադատության պետական խորհրդական) համազգեստներն են։ Յուրաքանչյուր ԱՊԽ համազգեստի գինը կազմում է 384 450 դրամ։ Ընդհանուր 30 համազգեստի գումարը կազմում է 11 533 500 դրամ։

Բացի այդ, անհրաժեշտ է 342 սովորական համազգեստ։ Յուրաքանչյուր համազգեստի գինը կազմում է 200 830 դրամ։ Ընդհանուր 342 կոմպլեկտ համազգեստի գումարը կազմում է 68 683 860 դրամ»,- գրում է «Հայացք» օրաթերթը։